Հայաստանի Կյանքի Աղբյուր եկեղեցին անցկացրեց ամենամյա համագումար Ծաղկաձորում: Մեր սիրելի օրերից երեքը եկան և անցան: Հանգստյան օրերին մեր համայնքի գրեթե 40 անդամներ, ինչպես նաև հյուրեր, հավաքվել էին Ծաղկաձորում ` քննարկելու Խոսքը:
Վերապատվելի Գևորգ Չափարեանը և հովիվներ Արտավազդ Մուրադյանն ու Դավիթ Մաչուլեանը փոխանցեցին այս տարվա պատգամը և մեզ լուսավորեցին Խոսքով։ Երկրպագության, քարոզների, աղոթքների, զրույցների ու ընկերական հաղորդակցության շնորհիվ բոլոր ներկաները հոգևորապես դարձան ավելի ուժեղ, քան երբևէ։ Ամենակարևորը, մեր անդամներից 6-ը հայտարարեցին իրենց նվիրման մասին Հիսուսին և մկրտվեցին:
Մենք արդեն անհամբեր սպասում եք հաջորդ տարվա համագումարին։