Ամէն բան Դու գիտես,
Ինչ եղել է, Տէր:
Մինչ ես չգիտեմ, որ գալու է, Տէր,
Սիրտս պատրաստիր,
Ոտքերս զօրացրու,
Կրակի միջով, գրկումդ անցկացրու:

Միայն ձեռքդ որ պարզես,
Երեսդ փայլեցնես,
Կը զօրանամ ես, կը զօրանամ ես: (x2)

Կեանքիս ուղին անցնեմ,
Թէեւ գնամ մահուան,
Միայն չկորցնեմ սէրդ հայրական,
Չվախենամ մահից,
Երկինքը չուրանամ,
Ամուր բռնուեմ մինչ Քեզ միանամ:

Միայն ձեռքդ որ պարզես,
Երեսդ փայլեցնես,
Կը զօրանամ ես, կը զօրանամ ես: (x2)

 

Նախորդ Հրապարակում Օրհնանք Յիսուսի՝ երգելով ու պարելով - «Ովսա՛ննա Ի Բարձունս»
Յաջորդ Հրապարակում Թէեւ Թզենին Չծաղկի