Անցյալ տարի տարեկան համագումարի անցկացման ճանապարհին պատահած բոլոր խոչընդոտներից հետո այս տարվա համագումարը լրացրեց կորցրածի պակասը:

Լիբանանից Հովիվներ`Գևորգ Չափարյանն ու Րաֆֆի Բասմաճյանը և ԱՄՆ-ից Հովիվ Թորգոմ Կարապետյանը միացան Հովիվ Դավիթ Մաչուլյանին Ծաղկաձորում և Հայաստանում համագումարի համար, և նրանք միասին կատարեցին շատ արդյունավետ ծառայություն «Հաղթական Կյանք» խորագրով:

Բազմաթիվ կապեր ստեղծվեցին այդ 3 օրվա ընթացքում,երկրպագության նիստերից մինչև հզոր ուսմունքներ և ուսուցողական քննարկումներ - Քրիստոսի ընտանիքը դուրս եկավ համագումարից հաղթական և շատ ավելի ամուր և ավելի միասնական, քան նախկինում էր:

Վերջապես, ցուրտ եղանակը և սառեցնող ջուրը չխանգարեցին 4 երիտասարդների մկրտությանը, ովքեր հայտարարեցին իրենց հավատը Հիսուսին և իրենց կյանքը նվիրեցին Նրան:

Յաւելեալ նկարներու համար սեղմել այս յղումը՝
Հայաստանում Տարեկան Համագումար 2021

Նախորդ Հրապարակում Պարի Ծառայութեան Համագումար
Յաջորդ Հրապարակում Տարեկան Համագումար 2021 - Պոսթոն