Երեխաների ծառայությունը Գետամեջի մեջ վերսկսեց իր աշխատանքը Covid-19 բռնկման կարճատև դադարից հետո:
Գետամեջի,Աբովյանի և Նոր Հաճնի երեխաները շատ հետաքրքիր հիշողություններվ հեռացան մեր Գետամեջում կազմակերպած երկօրյա ճամբարից:
Ավելի քան 30 կամավորներ տարբեր երկրներից, համագործակցելով Աբովյան Քաղաքի Եկեղեցու հետ,համախմբվեցին`համատեղելու այս զարմանալի և հաջողված միջոցառումը:
Հրավիրվել էին ավելի քան 140 երեխա, և մենք այնքան շնորհակալ ենք Աստծուց, որ մեզ հնարավորություն տվեց զվարճալի հիշողություններ պարգևել և սովորեցնել նրանց Աստծո խոսքը մի գեղեցիկ վայրում:
Ծիծաղի,երգերի և ուրախության համակցված հնչյուններով` այս երկօրյա ճամբարը հիշարժան էր բոլորիս համար:
Ծրագիրը ներառարում էր հարց-պատասխան, ջրային խաղեր, ստեղծագործական արվեստ և արհեստներ, ընկերական մրցույթներ, աստվածաշնչային պատմություններ, Հիսուսի համար երգեր, և համեղ ուտեստներ:
Ճամբարի ավարտին երեխաները և թիմի ղեկավարները պատրաստեցին նաև կարճ պիեսներ և թեթև երգիծանքներ և գեղեցիկ ձևով ներկայացրեցին հավաքվածներին, որից հետո նվերներ և մեդալներ բաժանվեցին խաղացողներին և հաղթողներին: