«[...] Քաջալերուէցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին» (Յհ 16.33):
Երուսաղէմ Տիրոջ յաղթական մուտքը կը խօսի այն յաղթութեան մասին, որ նախքան մտնելը Ան կատարած էր:
Յաղթական մուտքը կը խօսի հետեւեալ բաներուն մասին.
Աստուծոյ խոստացած թագաւորին գալը եւ Հին Կտակարանի մարգարէութեա՛ն յատկութիւններով (տե՛ս Յհ 12.14-15: Զք 9.9)
- Ո՛չ թէ ձիի մը վրայ հեծած, հապա՝ իշու մը աւանակին վրայ
- Ժողովուրդը Անոր գործերուն պատճառով այնպէս կը տեսնէր, թէ խոստացուած թագաւորը կը մտնէր Երուսաղէմ (տե՛ս Մտ 21.1- 11: Մր 11.1-11: Ղկ 19.28-40):
- «[...] “Ովսաննա՜, օրհնեա՜լ ըլլայ ան՝ որ կու գայ Տիրոջ անունով, Իսրայէլի թագաւորը”» (Յհ 12.13):
Երեք յաղթական մուտքեր
- Յաղթական մուտքը Երուսաղէմ
- Յաղթական մուտքը երկինք
- Յաղթական մուտքը իւրաքանչիւր հաւատացող սիրտի մէջ
Արձակել
- Յիսուս կը պատուիրէ, որ Իր աշակերտներէն երկուքը քովի գիւղը երթան, գտնեն էշ մը ու անոր աւանակը՝ կապուած, եւ արձակեն զանոնք, եւ կ'ըսէ, թէ եթէ անոր տէրերը հարցնեն, ըսեն, որ Տիրոջ պէտք են:
- Քակեցէ՛ք, յունարէնով՝ «լո՛ւօ» (λύω [luo /loo·o/]), կը նշանակէ.
- Քակել, կոտրել, կործանել
- Աստիճանաբար անհետանալ՝ չքանալ, հալեցնել
- Արձակել, բանտի բեռէն ազատ արձակել (բեռնաթափ ընել)
- Արձակել օրէնքէ մը, որ սխալ ձեւով կապած է
Տիրոջ Յաղթութեան Ռազմավարութիւնը
Տիրոջ յաղթութիւնը ունէր իրեն յատուկ ռազմավարական երեւոյթը:
Ան ուժ մը գործածելով չյաղթեց: Ան այդ ուժը եւ իրաւունքը ձեռք ձգեց Իր առաքելութիւնը ճիշդ պահանջուած ձեւով ընելով.
Տէր Յիսուս բնաւ մեղք չգործեց:
- Բնաւ ներում չխնդրեց (տե՛ս Յհ 17.4):
- Բնաւ մեղք չխոստովանեցաւ:
- Բնաւ զոհ չմատուցանեց:
- Ան անմեղ էր:
Ան ըսաւ. «Ձեզմէ ո՞վ կրնայ ամբաստանել զիս որեւէ մեղքով [...]» (Յհ 8.46: Հմմտ Եբր 4.15):
Անոր մասին վկայութիւններ տուին.
- Գաբրիէլ հրեշտակապետը. «[…] Ծնելիք զաւակդ սուրբ է […]» (Ղկ 1.35):
- Դեւերը (Մր 1.24)
- Ժովողուրդը (Մտ 26.59-60)
- Պիղատոս եւ իր կինը (Յհ 19.4: Մտ 27.19)
- Հերովդէս (Ղկ 23.15)
- Հարիւրապետը (Ղկ 23.47)
- Տէր Յիսուսի թշնամիները (Մտ 22.16)
- Հաւատացեալները (Գրծ 2.32: 4.24-30)
- Յովհաննէս առաքեալ (Ա.Յհ 3.5)
- Պօղոս (Բ.Կր 5.21)
- Առաջին Եկեղեցին (Գրծ 4.27,30)
Տէր Յիսուս շարունակ Հօրը կամքը փնտռեց (Յհ 8.29) եւ կատարեց Անոր պատուէրները (Յհ 15.10):
- Հայրը վկայեց Իրեն համար (Ղկ 3.22: Մտ 17.5: Յհ 12.28):
- Հայրը ընդունեց Տէր Յիսուսի Անձը՝ խաչին վրայ Անոր մահը, իբրեւ զոհ (Ղկ 23.46):
Տէր Յիսուս կատարեալ եւ միակ զոհն էր (Ղւ 22.21: Եբր 9.13,14):