Յիսուսի փրկագործական խաչելութիւնը մեզի կը յայտնէ երեք կարեւոր բաներ.
- Աշխարհի մեղքին վերցուիլը
- Թշնամիին ջախջախուիլը
- Երկինքի օրեր երկրի վրայ
Խաչը
- Խաչը փրկուածներուն համար Աստուծոյ զօրութիւնն է (Ա.Կր 1.18):
- Ի՞նչպէս չարչարանքի գործիքը Աստուծոյ զօրութիւնը եղաւ:
- Խաչը յոռեգոյն պատիժն էր հռոմայեցիներուն, այդ պատճառով իրենց քաղաքացիները չէին խաչեր:
- Յիսուս խաչին վրայ մեր մեղքերը Իր վրան առաւ, որպէսզի մենք փրկուինք (Ա.Պտ 2.22-25: Բ.Կր 5.21):
I. Յիսուս խաչին վրայ ԱՇԽԱՐՀԻ ՄԵՂՔԸ կրեց:
Ա. Չարչարանքները միայն մարմնաւոր վէրքեր չէին:
- Մեր մեղքը Իր վրան առնելու գործողութիւնն էր (Ես 53.4-6):
- Անէծքը Իր վրան առաւ (Բ.Օր 21.23):
Բ. Անոր հոգին խռոված էր (Յհ 13.21):
Գ. Անձը մահուան չափ տրտում էր (Մտ 26.38):
Դ. Ամբողջ աշխարհի մեղքերուն քաւութիւն կ'ընէր (Ա.Յհ 2.1-2):
II. Յիսուսի խաչելութիւնը ՋԱԽՋԱԽԵՑ ԹՇՆԱՄԻՆ:
Ա. Յիսուսի մահուան յաջորդող նշաններով, Սուրբ Հոգին կը պատմէր Անոր մահուան բերած իրագործումները:
Բ. Տաճարին վարագոյրը վերէն վար պատռուեցաւ (Մտ 27.51):
- Աստուած պատռեց զայն եւ մարդուն հետ հաշտութիւն հռչակեց:
Գ. Երկիրը շարժեցաւ եւ քարերը ճեղքուեցան:
- Երկիրին մէջ մխրճուած էր խաչը:
- Երբ Ան մեռաւ, երկիրը շարժեցաւ (Մտ 27.51):
Դ. Գերեզմանները բացուեցան (Մտ 27.52-53):
- Անոր մահուան ազդեցութիւնը հասաւ մեռելներու աշխարհ: ա. Յիսուս մեռաւ մարմինով բայց ողջ էր հոգիով (Ա.Պտ 3.18-19): բ. Քարոզեց մեռելներուն (Ա.Պտ 4.6):
- Ակնարկութիւն Իր անմահ հոգիին բերած լուրին
Ե. Սուրբ ննջեցեալներ յարութիւն առին եւ պատմեցին ինչ որ վարը եղաւ (Մտ 27.53: հմմտ Սղ 24.7-10):
Զ. Յիսուսը չարչարողները դարձի եկան (Մտ 27.54):
III. ԵՐԿԻՆՔԻ ՕՐԵՐ երկրի վրայ Յիսուսով
Ա. Յակոբի տեսիլքը (Ծն 28.10-14)
- Յիսուսի խոստումը (Յհ 1.51)
Բ. Յիսուս բացաւ երկինքը եւ Գերագոյն Զօրութեան աջ կողմը նստաւ (Մր 16.19):
Գ. Թշնամիին դէմ գործը սկսաւ (Ա.Կր 15.25):
Դ. Հոգիով երկրի վրայ երկինքի օրեր սկսան (Եփ 2.6: Բ.Օր 11.21):
Ե. Քրիստոսի արիւնով յաղթութիւն ապրելու ժամանակը հասաւ (Յյտ 12.11):
Զ. Խղճմտանքները մեռելական գործերէն մաքրուեցան (Եբր 9.14):