Ղկ 12.54-ին մէջ, Տէր Յիսուս կը թելադրէ, որ ներկայ ժամանակներուն իմաստը հասկնանք, որպէսզի այդպիսով Աստուծոյ կողմէ պատրաստուած բարիքները վայելենք:
Եթէ Աստուածաշունչին խոստումներուն հաւատանք, դիւրաւ պիտի տեսնենք եւ վայելենք ժամանակուան բարիքները, զորս Աստուած տուած է մեզի:
Եօթը Տնօրինումները հաստատուեցան Աստուծոյ կողմէ, մարդուն իյնալէն ետք անոր ցոյց տալու համար հանգիստը մտնելու ճամբան:
- Աստուած Ադամին տուաւ Անմեղութեան Տնօրինումը (Ծն 1.28--3.6):
- Խիղճի Տնօրինումը - Անկումէն մինչեւ Ջրհեղեղ (Ծն 4.1--8.14)
- Նոյին հետ՝ Կառավարական Տնօրինումը - Ջրհեղեղէն մինչեւ Բաբելոն (Ծն 8.15--11.9)
- Աբրահամի հետ՝ Հայրապետական Խոստումի Տնօրինումը - Աբրահամէն մինչեւ Սինա լեռ (Ծն 12.1--Ելք 18.27):
- Օրէնքի Տնօրինումը - Սինայէն մինչեւ վերնատուն (Ելք 19.1--Գրծ 1.26)
- Շնորհքի եւ Զօրութեան Տնօրինում (Գրծ 2.1--Յյտ 20.10)
- Դատաստանի եւ Նոր Կեանքի Տնօրինում (Յյտ 20.11--22.21)
Մենք այսօր կը գտնուինք շնորհքի եւ զօրութեան տնօրինումին մէջ ու Սուրբ Հոգիին ժամանակն է:
- Աստուածաշունչը կը յայտնէ, թէ երկրին երեսը նորոգողը Սուրբ Հոգին Ինք կ'ըլլայ (Սղ 104.30):
- Աստուծոյ Տաճարը միայն Սուրբ Հոգիով կարելի է շինել (Զք 4.6):
- Սուրբ Հոգին կը հալածէ թշնամին (Ես 59.19):
- Վերջին օրերուն Սուրբ Հոգիով պիտի կատարուին խոստումները (Յվլ 2.28):
Խոստումները կատարուած կ'երեւին 2000 տարի առաջ վերնատան մէջ (Գրծ 2.17): Սուրբ Հոգին ամբողջութեամբ տրուած էր Յիսուսի (Յհ 3.34), եւ Յիսուս Իր աշակերտներուն փոխանցեց Սուրբ Հոգին (Յհ 20.22):
Աշակերտները պէտք էր սպասէին Սուրբ Հոգիին կրակը ստանալուն Անով ծառայութեան սկսելու համար (Գրծ 1.5), զօրանալու համար (Գրծ 1.8), կրակով վառած կերպով ծառայելու համար (Գրծ 2.1-4), Անկէ սորվելու համար (Ա.Յհ 2.27), պարգեւներ ստանալու համար (Ա.Կր 12.7-11), եկեղեցին շինելու համար (Գրծ 9.31), հրաշքները հովանաւորելու համար (Եբր 2.4) եւ թշնամիին դէմ զօրանալու համար (Ա.Յհ 4.4):
Սուրբ Հոգին չէ փոխուած այսօր եւ երբեք պիտի չփոխուի: Մենք այսօր Սուրբ Հոգիին պէտք է վստահինք: